Առողջ և գեղեցիկ
Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները
Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները:
Որո՞նք են տղամարդու և կնոջ մազահեռացման հիմնական տարբերությունները.
Մազահեռացման հատված։
- Կանանց մազահեռացման ընդհանուր հատվածները ներառում են՝ ոտքերը, թեւատակերը, բիկինիի գոտին, վերին շրթունքը, կզակը, ձեռքերն ու դեմքը:
- Տղամարդկանց մոտ մազահեռացումը սովորաբար ներառում են դեմքի որոշակի մաս, կրծքավանդակը, մեջքը, ուսերը, պարանոցն ու ձեռքերը:
Մազահեռացման մեթոդներ։
- Կանանց էպիլյացիայի ընդհանուր մեթոդները ներառում են` սափրվելը, էլեկտրոէպիլյացիան (ասեղային), լազերային մազահեռացումը, բիոէպիլյացիան (շաքարային հիմքով), թելով և քսուքներով էպիլյացիա։
- Տղամարդիկ օգտագործում են ածելիներ, մկրատ, մեղրամոմ` դեմքի, ականջների, կրծքավանդակի, մեջքի և այլ հատվածների մազահեռացման նպատակով: Որոշ տղամարդիկ մշտական մազահեռացման նպատակով նախընտրում են լազերային էպիլյացիան կամ էլեկտրոլիզը:
Մշակութային և հասարակական ազդեցությունները։
Մշակութային նորմերն ու հասարակական ակնկալիքները կարող են էապես ազդել տղամարդու և կնոջ մազահեռացման գոտիների և ծավալի վրա: Օրինակ, որոշ մշակույթներում ընդունված է կանանց մարմնի մազահեռացումը, իսկ ուրիշներում՝ ոչ։ Նույնը վերաբերվում է տղամարդկանց շրջանում թափ առած մազահեռացման նկատմամբ ընկալման տարբերություններին։
Մազահեռացման պատճառները։
- Կանայք հեռացնում են մարմնի մազերը և՛ էսթետիկ և՛ գործնական պատճառներով: Էսթետիկ պատճառներն են` հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու ցանկությունն է։ Իսկ գործնական պատճառներից են՝ տեսքը, հիգիենան և հարմարավետությունը, հատկապես այնպիսի հհատվածներում, ինչպիսիք են թեւատակերն ու բիկինիի գոտիները:
- Տղամարդկանց՝ մազահեռացման պատճառները կարող են ներառել անձնական նախասիրությունը, մարզական (լողորդներ) և ֆիզիկական գրավչութունը (բոդիբիլդերներ), հիգիենայի բարելավումը, մարմնի հոտի նվազեցումը...։
Մազերի աճի օրինաչափություններ։
Մազերի աճի օրինաչափությունները կարող են տարբերվել տղամարդկանց և կանանց միջև։ Օրինակ տղամարդկանց մոտ անդրոգենները (հիմնականում տեստոստերոնը) դեմքի, կրծքավանդամի և ցայլքի շրջանի չպիգմենտացված և նուրբ մազերը վերածում են ավելի հաստ ու վերջնական մազերի։
Հորմոնալ ազդեցությունները։
Հորմոնային խանգարումները (օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ) կարող են հանգեցնել կնոջ դեմքի և մարմնի մազակալման:
Վերջին տարիներին մարմնի խնամքի, գեղեցկության և երիտասարդացման պրոցեդուրաների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ Այս առումով փոխվել են մարդկանց ավանդական մոտեցումները և ավելի շատ ուշադրություն են դարձնում մազահեռացման նորարար մեթոդներին։ Տղամարդկանց և կանանց մազահեռացման մեթոդի ընտրությունը կախված է նրանց անձնական նախասիրությունից ևհարմարավետությունից։
03.10.2023 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
